211652_close_icon
views-count117638 դիտում article-date 12:15 31-05-2017

Դավիթաշենում գործող «Կրիստինա» գեղեցկության սրահի աշխատակիցներն այցելեցին թիվ 1 տուն-ինտերնատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում գործող «Կրիստինա» գեղեցկության սրահի աշխատակիցներն այցելեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գրանցված «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ-առևտրային կազմակերպություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գեղեցկության սրահի աշխատակիցները, բարի կամք դրսևորելով, տուն-ինտերնատում գտնվող կանանց և տղամարդկանց տարբեր վարսավիրական ծառայություններ մատուցեցին՝ մազերի կտրում, հարդարում, ինչպես նաև մատնահարդարման աշխատանքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գեղեցկության սրահը նմանատիպ աշխատանքներ հաճախակի է կատարել ոչ միայն նշված տուն-ինտերնատում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր