211652_close_icon
views-count2324 դիտում article-date 12:05 31-05-2017

Ռուսական նավերը հրթիռակոծել են Սիրիայի Պալմիրա շրջանում ահաբեկիչների դիրքերը

Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը և «Կրասնոդար» սուզանավը 4 թևավոր «Կալիբր» հրթիռ են արձակել Սիրիայի Պալմիրա շրջանում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերի վրա։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարությունէ տարածել ՌԴ ՊՆ-ն։ Պալմիրայի արևելյան հատվածում են գտնվում ԻՊ-ին պատկանող ծանր զինտեխնիկան ու կենդանի ուժերը, որոնք ավելի վաղ գտնվում էին Ռաքքայում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ բոլոր ուժերը և տեխնիկան ոչնչացված են։ Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը քրդական ջոկատների մասնակցությամբ պատրաստվում են Ռաքքայի ազատագրմանը։

Նմանատիպ նյութեր