211652_close_icon
views-count127840 դիտում article-date 21:09 30-05-2017

Հայտնաբերվել է հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի և Դոն Պիպոյի նկատմամբ մահափորձի նախապատրաստմանն օժանդակելու համար 28-ամյա հետախուզվողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակեպված հանցավորության դեմ պայքարի / 6-րդ/ գլխավոր վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով կասկածյալ մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախկինում դատապարտված 28-այա Զոհրաբ Գագիկի Ղումաշյանն է, ով այս տարվա մայիսի 24-ին Էջմիածին քաղաքում ոստիկանության կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով ներգրավված է որպես մեղադրյալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների վարչության քննիչը դիմել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀՀ քննչական գլխավոր վարչության միջնորդությունը և առանձնապես ծանր հանցագործության նախապատրասպմանն օժանդակելու համար հետախուզում էր հայտարարել Զ. Ղումաշյանի նկատմամբ: Քիչ առաջ Զ. Ղումաշյանն, ով նախկինում դատապարտված է եղել, տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Նրա և մյուս կասկածյալների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հայտնաբերման օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությոն պետ, ոտիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը և Տավուշի մարզի ոտիկանապետն ու Նոյեմբերյանի ոստիկանապետը՝ համատեղ աշխատելով Հայաստանի քննչական կոմիտեի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի հետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր