211652_close_icon
views-count9716 դիտում article-date 20:18 30-05-2017

Այսօր սիրված դերասան, «Կովկասի գերուհու» Շուրիկի դերակատարը կդառանար 80 տարեկան.

Այսօր՝ մայիսի 30-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոյի ծննդյան օրն է: Նա կդառանար 80 տարեկան: Նրա կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։ Ի տարբերություն թատերարվեստում ունեցած հաջողությունների` Ալեքսանդրի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէր եղել: Չնայած այս ամենին` դերասանը կարողացավ կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա ու ծնվեցին նրա դերակատարմամբ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կովկասի գերուհին», «Օպերացիա Ի-ն ու Շուրիկի մյուս արկածները», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և տասնյակ այլ ֆիլմեր: Նշենք, որ մեծ դերասանը մահացել է 1999թ.-ին՝ 62 տարեկանում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ և ընդամենը 7 օր չդիմացավ մինչ նշված՝ սրտի վիրահատության օրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր