211652_close_icon
views-count4962 դիտում article-date 18:42 30-05-2017

Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ կանցկացվեն ավագ դպրոցներում

«Արարատյան բակալավրիատ» ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ անցկացնել: Այս մասին այսօր՝ «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա վստահեցմամբ՝ բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի «Արարատյան բակալավրիատը» ներդրվի բոլոր ավագ դպրոցներում: Նոր կրթական ծրագիրը ունի մի քանի կարևոր առանձնահատկություն: Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ դրանցից առաջինը արժեքային համակարգն է, առանց որի հնարավոր չէ կրթություն պատկերացնել: «Այս կրթական ծրագիրը բյուրեղացնում է ամբողջ հայ դպրության պատմությունը, որովհետև կարևորագույն խնդիր է, թե ինչպիսի մարդ ես դաստիարակում, ինչպիսի արժեքներով ես նրան զինում: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ապագան կերտողները և պատասխանատվությունը ստանձնողները»,- նշեց նա: Ծրագիրն առաջին հերթին ներդրվելու են ՀՀ մարզերի և Արցախի 21 ավագ դպրոցներում. «Մենք սկսում ենք ոչ թե Երևանից, այլ մարզերից, որպեսզի մեր բոլոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տանք: Նախատեսում ենք, որ առաջիկա 10 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը լինելու է Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում»,- հայտնեց Տեր Մեսրոպը:

Նմանատիպ նյութեր