211652_close_icon
views-count8107 դիտում article-date 19:09 29-05-2017

Աբխազիայի նախագահը տուն կկառուցի միջազգային մանկական վոկալի մրցույթի հաղթողի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբխազական Օչամչիրա քաղաքի 11-ամյա բնակիչ Վալերիա Ադլեյբան դարձել է «Դու սուպեր ես» մրցույթի հաղթողը: Նախագծի մասնակիցների եզրափակիչ ելույթն անցկացվում էր Մոսկվայի Կրեմլի պալատում: Սուխումի ֆիլհարմոնիայի դահլիճում մրցույթի հեռարձակում էր կազմակերպվել, և դահլիճը լիքն էր, չնայած որ համերգը հեռարձակվում էր ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով, որը ցույց է տալիս Աբխազիայի ողջ տարածքում: Մրցույթի անցկացման երեք ամսվա ընթացքում Օչամչիրի ինտերնատի սանը հայրենիքում գրեթե կուռք էր դարձել: Ի աջակցություն Վալերիայի SMS-քվեարկության ժամանակ Աբխազիայի բնակիչները կես միլիոնից ավել հաղորդագրություններ էին ուղարկել, ընդ որում, հանրապետության բնակչությունը չի գերազանցում 250 հազար մարդը: Եզրափակիչ համերգին Վալերիա Ադլեյբային սատարելու էր եկել Աբխազիայի մեծ կառավարական պատվիրակությունը՝ երկրի փոխնախագահ Վիտալի Գաբնիայի ղեկավարությամբ: Աբխազիայի երիտասարդ երգչուհին մրցույթի եթերում արցունքն աչքերին պատմում էր իր սիրելի պապիկի մասին, որն էլ չի տեսնի իր ելույթները մեծ բեմում: Պապը մահացել է տան հրդեհի ժամանակ՝ փրկելով թոռան իրերը: Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է տունը: Ծնողները ստիպված են եղել Վալերիային հանձնել Օչամչիրի ինտերնատ, քանի որ ապրելու տեղ չունեն: Վալերիան բեմից ասաց, որ երազում է նոր տան մասին: Եվ ի պատասխան Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան խոստացավ օգնել Լերայի ընտանիքին վերականգնել տունը: Ինչպես հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Նաալա Ավիձբան, այս պահի դրությամբ ընտանիքին ֆինանսական օգնություն է ցուցաբերվել: Մոտ ժամանակներս կսկսվեն տան շինարարական աշխատանքները, որում Վալերիա Ադլեյբան կարող է ապրել իր ծնողների և կրտսեր եղբոր հետ: [url=https://jam-news.net/?p=41133&lang=hy]JAMnews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր