211652_close_icon
views-count36958 դիտում article-date 16:25 29-05-2017

Ուկրաինայում հանցախումբ է բացահայտվել, որը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին օգնել է հատել սահմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահները հանցախումբ են բացահայտել, որն օգնել է մարդկանց հատել պետական սահմանը, հաղորդում է [url=http://www.sq.com.ua/rus/news/novosti/27.05.2017/siloviki_perekryli_kanal_perepravki_lyudey_cherez_granitsu_foto/]sq.com.u[/url]a կայքը: Հանցախմբի անդամներին ձերբակալել են գիշերը, երբ վերջիններս փորձել են պետական սահմանով 3 հոգու անօրինական ճանապարհով անցկացնել: Նրանց ձերբակալել է միջգերատեսչական խումբը, որի կազմում եղել են հետաքննչական վարչության, հանցավորության դեմ պայքարի վարչության, ոստիկանության՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ինչպես նաև անվտանգության և սահմանային ծառայությունների աշխատակիցներ։ Պարզվել է, որ մարդկանց տեղափոխումը կազմակերպում էր 26-57 տարեկան 4 հոգի: Նրանց «հաճախորդները» հիմնականում եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Հանցավոր ծրագիրը մշակվել էր 2016 թվականի փետրվարին։ Հանցախումբը քաջածանոթ է եղել սահմանի հատման և Ուկրաինայի տարածք օտարերկրացիների ժամանման կանոնադրությանը։ Հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քր.օր-ի 332 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով /Ուկրաինայի պետական տարածքով անձանց անօրինական տեղափոխում/։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր