211652_close_icon
views-count2594 դիտում article-date 16:04 29-05-2017

ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների 2/3-ը մոտենում է ավարտին

Նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Մասնավորապես, քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։ Ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։ Կարևորվել է նախատեսված միջոցառումներն ըստ ժամանակացույցի և բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Նիստի արդյունքերով տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։

Նմանատիպ նյութեր