211652_close_icon
views-count6476 դիտում article-date 16:24 29-05-2017

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ամեն գնով իր երկիրը կդարձնի ՆԱՏՕ-ի անդամ

Վրաստանը հստակ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իր մտադրության մեջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ վերջին տարիների Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ակտիվ համագործակցությունը հասել է ամենաբարձր մակրդակին։ «Վրաստանը հստակ է որոշել՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք ակտիվորեն կշարունակենք դաշինքին ինտեգրվելու գործընթացը, կշարունակենք բարեփոխումներն այդ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Նմանատիպ նյութեր