211652_close_icon
views-count59070 դիտում article-date 10:42 29-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է դրված և այն պայթելու է, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է տեղադրել և այն պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ և ոստիկանության կինոլոգները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը։ Փրկարարները, ոստիկանները, կինոլոգները «Հրազդան» մարզադաշտի աշխատակիցների հետ մի քանի ժամ ռումբի որոնողական աշխատանքներ էին կատարում և պարզվեց, որ ահազանգը կեղծ է։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր ե նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կեղծ ահազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր