211652_close_icon
views-count16164 դիտում article-date 21:14 28-05-2017

Ռոդրիգո Դուտերտեն զինվորներին թույլ է տվել մինչև 3 կին բռնաբարել

Սկանդալային հայտարարություններով հայտնի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի հարավում պատերազմական դրություն սահմանելուց հետո, ելույթ է ունեցել զինծառայողների առաջ ու կատակով ասել, որ նրանք կարող են մինչև 3 կին բռնաբարել. հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-philippines-duterte-idUSKBN18N05D?il=0]Reuters[/url]-ը: Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահն այսկերպ փորձել է բարձրացնել ահաբեկիչների դեմ պայքարող զինվորների մարտական ոգին: «Եթե ձեզանից որևիցե մեկը որոշի 3 կնոջ բռնաբարել, ես անձամբ կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,- ասել է Դուտերտեն:- «Դա ինձ վրա կվերցնեմ և ինձ կնստեցնեմ»: Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահի հայտարարությունը քննադատողների շարքում են իրավապաշտպաններ, սոցկայքերի օգտատերեր, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը: «Կարևոր է մշտապես ընդգծել, որ բռնաբարության մասին երբեք չի կարելի կատակել»,- գրել է Քլինթոնը: Աղբյուրը հիշեցնում է, որ Դուտերտեն պատերազմական դրություն է հայտարարել Մինդանաո կղզում, որտեղ կառավարական զորքերը կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:

Նմանատիպ նյութեր