211652_close_icon
views-count2157 դիտում article-date 18:39 28-05-2017

Թրամփը խոստացել է հաղթել ահաբեկչությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ահաբեկչությունն անվանել է սպառնալիք ողջ աշխարհի դեմ և խոստացել հաղթել այն: Այդ մասին գրում է The Independent-ը: Իտալիայում ամերիկացի զինծառայողների առջև ունեցած ելույթում Թրամփը հայտարարել է, որ ահաբեկչությունը սպառնալիք է ողջ մարդկության համար և այդ սպառնալիքը պետք է հաղթեն համատեղ ջանքերով: ԱՄՆ նախագահը խոստացել է, որ «քաղաքակիրթ աշխարհը կոչնչացնի ահաբեկիչներին և կազատագրի նրանց կողմից գրավված բոլոր տարածքները»:

Նմանատիպ նյութեր