211652_close_icon
views-count23603 դիտում article-date 22:04 27-05-2017

Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր ժամանեց Երևան: Շանսոնյեին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀՀ պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունն ինքն է գրել: Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը: Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ՝ Ազնավուրը նույնպես ներկա կգտնվի համերգին: Մաեստրոն նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի. մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր