211652_close_icon
views-count21535 դիտում article-date 18:59 27-05-2017

Մոսկվայի ոստիկանությունը ներողություն է խնդրել բռնության ենթարկված 9-ամյա տղայի հորից

Մոսկվայի ոստիկանությունը ներողություն է խնդրել 9-ամյա երեխայի հորից: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40068992]BBC[/url]-ն: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում ոստիկանությունը բռնություն կիրառելով ձերբակալել էր 9-ամյա տղայի, որը բարձրաձայն արտասանում էր Շեքսպիրի «Համլետը»: 9-ամյա տղայի փաստաբան Տատյանա Սոլոմինան «Թվիթերի» իր էջում գրել է. «Երեխան տանն է: Երեխայի հորից ներողություն է խնդրել Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետի տեղակալը: Երեխային բռնություն կիրառելու միջադեպի փաստով կատարվում է ծառայողական քննություն»: Երեխայի հայրը Իլյա Սկավրոնսկին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել: «Ոստիկանույան ղեկավարությունը ներողություն է խնդրել: Տվյալ դեպքում խախտվել են մեր քաղաքացիական իրավունքները»,- ասել է երեխայի հայրը, հավելելով, որ իրենց ընտանիքը բողոք է գրել ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Երեխայի հայրը պատմել է, որ իր տղան և կինը (երեխայի խորթ մայրը) զբոսնել են Արբատի փողոցի հարակից պուրակում: Երեխան բարձրաձայն արտասանել է Շեքսպիրի «Համլետը»: Ոստիկանները առանց որևէ պատճառաբանության ձերբակալել են երեխային: Իսկ կինը փորձել է պաշտպանել երեխային: Փաստաբան Սոլոմինան հայտնել է, որ ոստիկանությունը քննում է երեխայի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների, ինչպես նաև նրանց խոչընդող կնոջ գործողությունների իրավաչափությունը:

Նմանատիպ նյութեր