211652_close_icon
views-count9820 դիտում article-date 22:23 27-05-2017

Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ավարտին հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է 412 տոննա աղբ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն այս անգամ ևս աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցները: Մայրաքաղաքը համատեղ մաքրելու աշխատանքներին մասնակցել է ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 22000 անձ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 412 տոննա աղբ: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբավայրեր են տեղափոխվել նաև ավտոմեքենաների լքված թափքեր: Երևանն ավելի ներկայանալի ու կոկիկ տեսնելու գաղափարին միացած մեր համաքաղաքացիները նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցել շաբաթօրյակին` մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով:

Նմանատիպ նյութեր