211652_close_icon
views-count3097 դիտում article-date 18:41 27-05-2017

Հակակոռուպցիոն մարմինը արդյունավետ կգործի, եթե անկախ լինի. Սվիտալսկի

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ նախորդ շաբաթ, երբ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Երեւանում էր, Ազգային ժողովում հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորները բարձրացրել են Հայաստանում մարդու իրավունքների մասին հարցերը, իսկ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին առաջարկներ ու կոչեր է արել ԱԺ նախագահին, փոխնախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին: Անդրադառնալով Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցին, Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ այդ մարմնի ստեղծումն արդեն իսկ դրական առաջընթաց է, և ինքն անձամբ խրախուսում է նման մարմնի ստեղծումը. «Իհարկե շատ կարեւոր է, որ այդ մարմինն անկախ լինի: Այլ երկրների փորձառությունը ցույց է տալիս, որ նման մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե անկախ է և չի կառավարվում որևէ այլ մարմնի կողմից»։ Նշենք, որ Երևանում այսօր եզրափակում են Եվրոպայի օրերի միջոցառումները Հայաստանում: Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Դեսպան Սվիտալսկին լրագրողների հարցերին է պատասխանել ցուցահանդեսի բացումից առաջ:

Նմանատիպ նյութեր