211652_close_icon
views-count8979 դիտում article-date 21:32 27-05-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրավերով ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մայրաքաղաքում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: Երևանի քաղաքապետը դեսպանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է Հյուսիսային պողոտայում օրվա շրջանակում բացված տեղեկատվական ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները նշել են, որ տաղավարներում ներկայացված են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ այդ թվում մշակույթ, կրթություն, տուրիզմ, շրջակա միջավայր և այլն: Բացի այդ, տեղեկատվական ցուցահանդեսի միջոցով այցելուները հնարավորություն են ստանում բացահայտելու Եվրոպան, Եվրոպական միությունն ու եվրոպական մշակույթի բազմազանությունը: Շնորհակալություն հայտնելով դեսպան Պյոտր Սվիտալսկիին հրավերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է տարբեր ձևաչափերով Եվրամիության հետ համագործակցությանը: Հարկ է նշել, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո:

Նմանատիպ նյութեր