211652_close_icon
views-count8360 դիտում article-date 20:56 27-05-2017

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է նաև Հրազդանի կիրճը

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Հրազդանի կիրճում ևս իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, ձեռնոցներ, բահեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավել դժվարամատչելի հատվածների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա: Աշխատանքների արդյունքում կիրճը մաքրվել և բերվել է պատշաճ տեսքի:

Նմանատիպ նյութեր