211652_close_icon
views-count11601 դիտում article-date 17:37 27-05-2017

Եթե մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ. Վարդան Հարությունյան

ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են արվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»: Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց, որ հանցագործություն է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի: «Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր պետք է աշխատել պահանջներին համապատասխան: Եթե որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր