211652_close_icon
views-count3129 դիտում article-date 15:19 27-05-2017

Ծաղկաձորում «ԵԱՏՄ-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողով է

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների աջակցությամբ, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության բարձր հովանու ներքո Ծաղկաձոր քաղաքում մայիսի 27-ին աշխատանքներն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բիզնես համաժողովի հիմնական քննարկման թեման է Եվրասիական տնտեսական միության արտահանման ներուժը: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես կգան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ: Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը: Համաժողովին մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախագահներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ 100-ից ավել հյուրեր արտերկրից:

Նմանատիպ նյութեր