3155 դիտում
17:48 27-05-2017
Արցախի վարչապետն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված: «Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի:
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ ձևավորվող ձեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու Արցախի հետ կապերի ամրապնդման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևս պատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը վարչապետին է ներկայացրել այցի մանրամասները: Նա նշել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարության առաջարկով՝ կադրերի պատրաստման երկարատև և կայուն համագործակցություն են սկսում ընկերության հետ, որը կամրագրվի համատեղ հուշագրի ստորագրմամբ:
«Շատ ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում Արցախի հետ մեր համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ՝ այն նոր շարունակություն է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերում մեր գիտական ներուժի օգտագործման առումով»,- նշել է Ո. Մարուխյանը:
Այնուհետև, վարչապետի ներկայությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3396 դիտում
16:05 27-10-2018
Արցախի պետնախարարն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին
1719 դիտում
15:28 14-04-2016
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին
Այս բաժնից
220 դիտում
15:57 25-04-2024
ՊԵԿ-ի նախկին ղեկավար. Մեր երդվյալ հարևանների աջակցությունն էական է Հայաստանի իշխանությունների համար
1006 դիտում
15:24 25-04-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն