211652_close_icon
views-count4778 դիտում article-date 16:43 27-05-2017

Էրդողանը նախապայման է առաջ քաշել գերմանացի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք» ռազմաբազա թույլատրելու համար

Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կքննարկեն գերմանացի պատգամավորների մուտքի հարցը թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա, սակայն պայմանով, որ նրանց մեջ չպետք է լինեն այն պատգամավորները, ովքեր Անկարային մեղադրում են ահաբեկչությանը սատարելու մեջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը։ «Մեր արտաքին գործերի նախարարները կքննարկեն այդ հարցն իրար հետ, և մենք որոշում կկայացնենք»,-ասել է Էրդողանը Բրյուսելում նԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները Բունդեսթագի մի քանի անդամների մեղադրել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Նմանատիպ նյութեր