211652_close_icon
views-count2282 դիտում article-date 16:17 27-05-2017

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միացավ «Մաքուր Հայաստան» ծրագրին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: ՀՀ նախարարության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակներին կից այգիներում, նախարարության մասնաշենքում և հարակից տարածքներում: Հիշեցնում ենք նաև, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը: Էջում ներկայացվում են նաև իրականացված աշխատանքների արդյունքները: Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: #CleanArmenia նախագծի շրջանակներում տրամադրած նկարների և քաղաքացիների արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ բազմաթիվ վայրերում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր