211652_close_icon
views-count52083 դիտում article-date 12:16 27-05-2017

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. մինչ կապի նախարարությունն ավերակ փողոցները փորձում է կապիտալ վերանորոգել, գյուղի բնակիչները կարծում են, որ աշխատանքները թերի են արվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, վաղ առավոտվանից լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես Աստղաձոր գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի փողոցները կառավարության շնորհիվ կապիտալ ասֆալտապատվում են և տեղադրվում են որակյալ ջրահեռացման բետոնե խողովակներ, սակայն բնակիչները ընդվզում են՝ պատճառաբանելով, որ շինարարական կազմակեպությունը, որը կատարում է այդ աշխատանքները, գյուղի մի քանի փողոցներում վտանգավոր բարձունքներ է ավելացնում՝ փակելով մարդկանց դարպասների մուտքերի առջև։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գոհ ենք կառավարությունից, որ վերջապես սկսել են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, գոհ ենք ջրահեռացման խողովակների տեղադրման համար, բայց ի՞նչ օգուտ, եթե շինարարական կազմակերպությունը վնաս է տալու մեզ։ Ավելի լավ է՝ մնանք քանդված փողոցների հույսին, քան էս տեսակ բարեկարգված փողոցներ ունենանք։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այս եղանակով աշխատանքներ կատարեն»։ Տեղում Արմեն անունով մի երիտասարդ, ով հայտարարում էր, որ ինքն է շինարարության պատասխանատուն, ասում էր. «Աշխատանքները կատարվում են մասնագետների կողմից հաստատված գրաֆիկով։ Գյուղապետի հետ քննարկել ենք բոլոր հարցերը և ինչպես ցանկացել է գյուղապետը, այդպես էլ արել ենք։ Զարմանում եմ, թե ինչու են տարեցները երեխաներին որպես վահան օգտագործելով՝ խոչընդոտում մեզ, որպեսզի ախատանքներն ավարտին հասցնենք։ Նման եղանակով աշխատանքներ ենք կատարել Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում ու ոչ մի տեղ նման անհիմն դիմադրության չենք արժանացել»։ Այս պահին հարցը քննարկվում է գյուղապետի հետ։ Թե ինչ լուծում կստանա խնդիրը, դեռևս հստակ չէ։ Գյուղացիներն իրենցն են պնդում, շինարարական աշխատանքները ղեկավարողներն էլ՝ իրենցը։ Խնդրի մասին արդեն տեղյակ է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետւ Կարեն Բոթոյանը, ով պատրաստակամություն է հայտնել խնդիրը քննարկել գյուղացիների, շինարարական կազմակերպության և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասնագետների հետ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր