211652_close_icon
views-count2865 դիտում article-date 15:12 27-05-2017

Ռուսական ուժերը կկանխեն ԻՊ ահաբեկիչների ելքը Ռաքքայից դեպի Պալմիրա

Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ կանխելու համար Ռաքքայից «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությունը դեպի պատմական Պալմիրայի հարավային հատվածը, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ աղբյուրի։ «Մի քանի անկախ ու ճշտված աղբյուրների տվյալների համաձայն՝ Ռաքքայում քրդական ջոկատների հրամանատարության և այդ շրջանում գործող «Իսլամական պետության» ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոհայինների համար «հարավային միջանցք» բացելու շուրջ։ Ահաբեկիչներին հնարավորություն է տրված ազատորեն լքել քաղաքը՝ պայմանով, որ նրանք կուղևորվեն դեպի Պալմիրայի շրջան»,-ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ այդ կապակցությամբ ուժեղացվել են հետախուզության բոլոր միջոցառումները, ահաբեկիչների դուրս գալու բոլոր հնարավոր ճանապարհներին շուրջօրյա հսկողություն են սահմանում ռուսական անօդաչու թռչող սարքերը։ Նշված շրջան են ուղարկվել ՌԴ ՏՕՈՒ ինքնաթիռներ և հատուկ գործողության ստորաբաժանումներ։ Մայիսի 25-ին Պալմիրային մոտեցող ահաբեկիչների տեղափոխող 39 ավտոմեքենա էր նկատվել, որոնք ոչնչացվել էին ռուսական օդուժի կողմից։

Նմանատիպ նյութեր