211652_close_icon
views-count2949 դիտում article-date 20:22 26-05-2017

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը Մեքսիկայում հանդիպել է տարբեր երկրների պաշտոնյաների հետ

Մեքսիկական Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է տարբեր երկրների մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԱԻ նախարարը քննարկել է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության խորացման հիմնահարցերը: ԱԻ նախարարը հանդիպել է Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության բազմաշերտ հարցեր: Հաշվի առնելով ԵՄ և Հայաստանի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագրի շրջանակներում նախատեսվող համագործակցության նոր հնարավորությունները՝ կողմերը քննարկել են ծրագրային առաջնահերթությունների մեջ ԱՌՆ ոլորտն ընդգրկելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավելագույնս արդյունավետ օգտագործել ԵՄ մարդասիրական աջակցության և ճգնաժամերի կառավարման առկա գործիքակազմը: Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի փոխնախարար և Աղետների կառավարման ազգային կազմակերպության ղեկավար Էսմայիլ Նաջարի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև համատեղ վարժանքների ու փորձագետների փոխանակման ուղղությամբ: Նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է նաև Գլոբալ Պլատֆորմին մասնակցող Չինաստանի պատվիրակության ղեկավար, ՉԺՀ քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ժաոքսիի հետ: Կողմերը քննարկել են վաղ ազդարարման ոլորտում համագործակցության, Չինաստանի՝ աղետների ռիսկների նվազեցման գերժամանակակից կենտրոնի վերլուծական կարողությունների ուսումնասիրման, ինչպես նաև բնական ու մարդածին աղետների հետազոտությունների իրականացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում նախանշվել և կարևորվել են աղետից հետո վերականգնման կարողությունների զարգացմանն ուղղված փոխգործակցության հեռանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր