211652_close_icon
views-count4982 դիտում article-date 19:39 26-05-2017

Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 7 ֆուտբոլիստ

Մայիսի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական և Չեռնոգորիա-Հայաստան ընտրական հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այսօր՝ մայիսի 26-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները. Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Նարեկ Ասլանյան «Փյունիկ» Ավելի վաղ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք հրավեր էին ստացել. Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան) Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան) Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան) Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան) Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա) Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս) Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան) Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան) Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

Նմանատիպ նյութեր