211652_close_icon
views-count2467 դիտում article-date 18:44 26-05-2017

Յունկերը հերքել է, որ Թրամփը քննադատել է Գերմանիայի առևտրային քաղաքականությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերքել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայացած փակ քննարկության ժամանակ քննադատել է Գերմանիայի առևտրային քաղաքականությունը: Այդ մասին գրում է Газета-ն: Ըստ տեղեկությունների` Թրամփը սպառնացել է ամերիկյան շուկայում նվազեցնել գերմանակակն ավտոմեքենաների վաճառքը և երկրին «վատը» անվանել: Սիցիլիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Յունկերը, ով լսել էր Թրամփի ելույթը, ասել է, որ նախագահի ասածները չափազանցրել են: «Նա չի ասել, որ գերմանացիները վատն են»,- վստահեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Յունկերը նշել է նաև, որ բանակցությունների ժամանակ Թրամփի ագրեսիվ վերաբերմունքը գերմանիայի նկատմամաբ նույնպես չափազանցված է:

Նմանատիպ նյութեր