211652_close_icon
views-count5599 դիտում article-date 16:16 26-05-2017

«Լիվերպուլը» ռեկորդային գումարով կարող է ձեռք բերել Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կարող է թարմացնել իր տրանսֆերային ռեկորդը, եթե ձեռք բերի «Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտային: Սակայն գերմանական ակումբը, որն առաջին անգամ իր պատմության մեջ հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, մտադիր չէ բաժանվել խաղացողից. «Մենք որոշել ենք, որ մեկնարկային կազմից ոչ մեկին չենք վաճառելու», այս առթիվ հայտարարել է «Լեյպցիգի» ղեկավարներից Օլիվեր Մինցլաֆը: Սակայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավոր տրանսֆերային նպատակներ է համարում Կեյտային ու «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքին: Կեյտային գնելու համար անգլիական ակումբի ստիպված պետք է լինի վճարել ավելի քան 50 մլն ֆունտ: Եթե այդ գործարքը իրականացվի, ապա Կեյտայի տեղափոխությունը կդառնա «Լիվերպուլի» պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Նմանատիպ նյութեր