211652_close_icon
views-count44175 դիտում article-date 15:05 26-05-2017

Քեզ բացակա չենք դնի. Արցախյան ազատամարտում զոհված մարտական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալի անունով Երևանում անվանակոչվեց դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 25-ին Երևանի Մանուել Քաջունու անվան 54 ավագ դպրոցում կայացավ արցախյան ազատամարտում զոհված Մարտական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, հերոս Աշոտ Խուրշուդյանի անվան դասասենյակի անվանակոչության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ԵԿՄ անդամներ, հյուրեր: Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Ա. Խուրշուդյանի անցած մարտական ուղին, նրա կատարած աշխատանքներն ու անկախության, ազգային զարթոնքի համար պայքարի իր գաղափարները: Իր խոսքում Ա. Խուրշուդյանի որդին՝ Մամիկոն Խուրշուդյանը, շնորհակալություն հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանը, 54 ավագ դպրոցի տնօրինությանը, ներկաներին՝ ուշադրության, հոգատար վերաբերմունքի և մշտապես Խուրշուդյան ընտանիքի կողքին լինելու համար: Միջոցառման ավարտին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով Ա. Խուրշուդյանը հետմահու պարգևատրվեց ԵԿՄ հուշամեդալով, իսկ դպրոցի տնօրինությունը՝ ԵԿՄ պատվոգրով: Դպրոցի տնօրինությունը ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+

Նմանատիպ նյութեր