211652_close_icon
views-count1741 դիտում article-date 16:10 26-05-2017

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային քաղաքականությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ G7-ի անդամ պետությունները մտադիր չեն հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ որդեգրած պատժամիջոցային քաղաքականությունից, հաղորդում է Ria Novosti-ն; «Մեր վերջին գագաթնաժողովից սկսած՝ ոչինչ չենք նկատել, որը կարդարացներ Ռուսաստանի հանդեպ մեր որդեգրած պատժամիջոցային քաղաքականության մեջ փոփոխություններ անելը։ Այդ իսկ պատճառով կոչ եմ անում G7-ի մյուս առաջնորդներին վերահաստատել այդ քաղաքականությունը»,-G7-ի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է Տուսկը։

Նմանատիպ նյութեր