211652_close_icon
views-count2442 դիտում article-date 18:33 26-05-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 4, ավտոմեքենա փախցնելու և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր