211652_close_icon
views-count2842 դիտում article-date 16:49 26-05-2017

ԱՄՆ-ում պահանջում են զրկել Թրամփի փեսային պետական գաղտնիքներին իրազեկվելու իրավունքից

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն պահանջում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներին զրկել գաղտնի տեղեկություններին տեղյակ լինելու իրավունքից, քանի որ ներկա պահին Հետաքննությունների դաշնային բյուրոն նրա դեմ ստուգումներ է անցկացնում, գրում է Hill պարբերականը։ ՀԴԲ-ն ստուգում է Քուշների և ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի և ռուսաստանյան բանկերից մեկի ղեկավարների հետ հանդիպումների տվյալները, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի վերջին: «Ռուսաստանի հետ կապված ՀԴԲ-ի հետաքննությունը հասել է մինչև Թրամփի շրջանակները և տանում է ուղիղ նախագահի տուն։ Պետք է դադարցվի գաղտնի տվյալներին Քուշներին տրված հասանելիության իրավունքը մինչև ՀԴԲ-ի ստուգումների ավարտը»,-կոմիտեի՝ հանրային կապերի հետ տնօրենի տեղակալ Ադրիեն Ուոթսոնի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր