211652_close_icon
views-count3743 դիտում article-date 14:09 26-05-2017

Օդանավի զուգարանում ծխելու համար բրիտանացին դատապարտվել է 9 տարվա ավելի ազատազրկման

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջոն Քոքսը 2015 թվականին Բերմինգամից եգիպտական Շարմ-էլ-Շեյխ իրականացնող օդանավի զուգարանում հրդեհ է առաջացրել ծխելու պատճառով, ինչն արգելում է օրենքը, հաղորդում է BBC-ն։ 46-ամյա բրիտանացուն դատարանը սկզբում դատապարտել էր 4.5 տարվա ազատազրկման, սակայն օրեր առաջ դատարանը պատժաչափը կրկնապատկել է։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին դատավճիռը չափազանց մեղմ է եղել և Քոքսին դատապարտել է 9 տարի և 6 ամիս ազատազրկման։ Առաջացած հրդեհի պատճառով օդանավը, որում եղել է 200-ից ավլի ուղևոր և այդ պահին գտնվում էր եգիպտական ափից մոտ 160 կմ հեռավորության վրա, արտակարգ վայրէջք էր կատարել մոտակա օդանավակայանում, քանի որ անձնակազմը չէր կարողացել մարել հրդեհը։

Նմանատիպ նյութեր