211652_close_icon
views-count37113 դիտում article-date 10:13 26-05-2017

Երևանում հերթական վրաերթն է տեղի ունեցել պատկան մարմինների անգործության պատճառով. բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 65 AM 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի քարի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ւնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել բնակիչները, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանոթյան 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Հովիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ՃՈ-ն պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածում հաճախակի են լինում նմանատաիպ դեպքեր, և բազմաթիվ անգամ բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան և Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս հատվածում կառուցեն վերգետնյա անցում, սակայն ասես պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն ընդունած լինեն՝ «գլուխները մտցրել են ավազի մեջ ու ոչ գվվում են, ոչ բվվում»։ Բնակիչները պատրաստվում են ի նշան բողոքի՝ փակել ճանապարհը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր