211652_close_icon
views-count20568 դիտում article-date 22:46 25-05-2017

Ուեյն Ռունի. Ես արդեն որոշում եմ կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ գործնականում որոշել է, թե ինչ է անելու մոտ հեռանկարում: «Անկասկած, ցանկանում եմ խաղալ, խաղադաշտ մտնել: Եթե ավելի երիտասարդ լինեի, ապա այս իրավիճակն ավելի վատ կընդունեի, խիստ կհիասթափվեի: Բայց ես ամեն ինչ հասկանում եմ, հասկանում եմ թիմի պահանջները և հարգում մարզիչները որոշումները: Սակայն այժմ ես պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի վերաբերյալ: Ես ցանկանում եմ հաճախակի խաղադաշտ մտնել: Ես շատ առաջարկներ ունեմ ինչպես Անգլիայից, այնպես էլ՝ այլ երկրներից: Գործնականում ես արդեն որոշում եմ կայացրել», ասել է Ռունին:

Նմանատիպ նյութեր