211652_close_icon
views-count8766 դիտում article-date 23:02 25-05-2017

«Ձեռքսեղմումի պայքարում» Թրամփը զիջել է Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտնի է իր ամուր ձեռքսեղմումով, Բրյուսելում հանդիպել է «իսկական հակառակորդի»` ի դեմս Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Թրամփն ու Մակրոնն այնպես ամուր են սեղմել մեկը մյուսի ձեռքը, որ երկուսի ձեռքերն էլ սպիտակել են: Այս «պայքարում» հաղթել է ֆրանսիացին: Նկարից երևում է, որ Թրամփն առաջինն է զիջում: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, երբ Տաջիկստանի նախագահը դեպի իրեն քաշել Թրամփի ձեռքը, ինչի հետևանքով մի քանի վայրկյան անհարմար դրություն է ստեղծվել:

Նմանատիպ նյութեր