211652_close_icon
views-count2609 դիտում article-date 21:10 25-05-2017

Թրամփը պահանջել է հետաքննություն սկսել Մանչեսթերի գործով իմֆորմացիայի արտահոսքի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը պահանջել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը հետաքննություն սկսի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Մեծ Բրիտանիան դադարել էր Մանչեսթերի ահաբեկչության մասին գաղտնի տեղեկություններ հայտնել Միացյալ Նահանգների, քանի որ ամերիկյան լրատվամիջոցներ իմֆացիայի արտահոսք էր նկատել: Բացի դա, ԶԼՄ-ները Թրամփի և Ռուսաստանի կապի մասին նյութեր են հրապարակում, որը հերքում է և՛ Սպիտակ տունը, և՛ Կրեմլը: «Ես Արդարադատության նախարարությունից պահանջում եմ սկսել հետաքննություն: Գաղտնի տեղեկությունների արտահոսքն ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք է: Իսկ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»: Նախագահը նշել է նաև, որ բարձր է գնահատում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր