211652_close_icon
views-count3807 դիտում article-date 16:00 25-05-2017

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել դպրոցականների ու ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, եւ այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: «Նաեւ ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը, եւ մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած եւ քայլեն ժամանակին համընթաց»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր