211652_close_icon
views-count4434 դիտում article-date 14:37 25-05-2017

Արտեմ Ասատրյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» օրենքում

Լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայություններ ձեռքբերելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության նիստին առաջարկեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունել: «Այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ այս գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է, դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի»,- ասաց նա: Այսպիսով` նախագծով առաջարկվում է թույլ տալ գոնե ամենակարևոր չափաքանակի մասով այս ձևաչափով գնումը կազմակերպել մինչև վերջնական որոշման ընդունումը: «Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են»,- հարցրեց վարչապետը, ինչին նախարարը դրական պատասխանեց: «Այդ դեպքում ինչու՞ ենք հասել այս վիճակին»,- հարցրեց վարչապետը, իսկ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բողոքարկումների ընթացակարգ է գնացել մասնակիցների կողմից 51 չափաբաժնի վերաբերյալ: Վարչապետը վերջում արձագանքեց, որ եթե ամեն տարի նման պատկեր լինի, ապա մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները:

Նմանատիպ նյութեր