211652_close_icon
views-count12305 դիտում article-date 12:59 25-05-2017

Յուրի Ջորկաեֆ. Դու արժանի էիր տիտղոսին, Հենրիխ

Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի Լիգայի գավաթը [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/25/1067937/]նվաճելու[/url] կապակցությամբ: Ջորկաֆը թվիթերի իր էջում տեղադրել է պատանի Մխիթարյանի հետ լուսանկարը և գրել. «Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես Գավաթը: Դու արժանի էիր դրան, իմ ընկեր: Ջերմ մաղթանքներս»: Նշենք, որ Մխիթարյանը դարձավ առաջին Հայաստանցին, որը եվրագավաթ է նվաճում, գոլ է խփում եզրափակիչում, ինչպես նաև՝ հայ ֆուտբոլիստը 6 գոլով դարձավ Եվրոպայի Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր