211652_close_icon
views-count1755 դիտում article-date 12:52 25-05-2017

Տեղեկատվության ազատությունը ծառայեցնել որպես արդյունավետ պետական կառավարման գործիք. Սուրեն Քրմոյան

«Ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և նաև ծառայեցնել տեղեկատվության ազատությունը որպես արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու գործիք, ինչո՞ւ չէ՝ նաև հակակոռուպցիոն: Որքան թափանցիկ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են»,- այս մասին այսօր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանն ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Մենք օրենքի նախագծում ամրագրել ենք օրինակ տեղեկատվության ազատության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը թույլ է տալու քաղաքացիներին, կազմակերպություններին այդ հարթակի միջոցով բոլոր պետական մարմիններին հարցումներ կատարել և տեղեկություններ ստանալ»,- հայտնեց Սուրեն Քրմոյանը: Քննարկմանը կազմակերպիչ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Օտտո Լուխտերհանդթը կատեց, որ 2003 թ.-ին Հայաստանում ընդունված տեղեկատվության ազատության մասին օրենքը բազմաթիվ թերություններ ունի: «Ամենակարևոր և սկզբունքային հարցերից մեկն այն է, որ ամենասկզբում, գուցե հենց առաջին հոդվածում, պետք է հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին, որը հենց վերաբերում է տեղեկատվության ազատությանը: 2015 թ.-ին բարեփոխված սահմանադրության 51-րդ հոդվածը շատ մանրամասն է կարգավորում քաղաքացիների համար պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը»,- նշեց Լուխտերհանդթը։ Փոորձագետի համոզմամբ՝ պաշտոնատար անձինք միշտ էլ ձգտել են սովորական քաղաքացիներից գաղտնի պահել տեղեկությունները, քանի որ, տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ:

Նմանատիպ նյութեր