211652_close_icon
views-count1836 դիտում article-date 12:32 25-05-2017

Մայիսի 15-20-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցցանցերի էջերում և էլհասցեներով ստացվել է 73 նամակ

Յուրաքանչյուր շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի և էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները: Մայիսի 15-20-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 73 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 53-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 20-ն ընթացքի մեջ էր: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ բնագավառին, քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությանը, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը: Օգտատերերը հարցեր են հղել նաև «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը: Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրները ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր