211652_close_icon
views-count2267 դիտում article-date 13:11 25-05-2017

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է մանչեսթրյան ահաբեկչության 8-րդ կասկածյալին

Մեծ Բրիտանիայի իրավապահները Մանչեսթր քաղաքում իրականացված ահաբեկչության մեծ կասկածվող 8-րդ անձին են ձերբակալել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է Մանչեսթրի ոստիկանությունը։ «Այս առավոտ մենք խուզարկություններ ենք անցկացրել Վիթինգթոնի շրջանում, ձերբակալվել է մի տղամարդ։ Մեկ այլ տղամարդ նույնպես ձերբակալվել էր այսօր առավոտյան՝ հետաքննության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ հզոր պայթյունը, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը «Մանչեսթր Արենա» մարզադաշտում հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ, խլել է 22 մարդու կյանք։ Վիրավորվել է 60-ից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր