211652_close_icon
views-count2920 դիտում article-date 10:55 25-05-2017

Երբ ընդդիմադիրն ընկնում է դատողությունների շրջապտույտի մեջ, վերջ՝ նա պարտված է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչու են 25 տարվա ընթացքում ձախողվել բոլոր ընդդիմությունները՝ ԱԺՄ-ից սկսած, Կոնգրեսով և ՕՐՕ-ով վերջացրած: Նախ՝ իրենք` ընդդիմադիրները, չեն կարծում, որ ձախողվել են, նրանց թվում է, որ մեծ հաջողությունների են հասել, որ ժողովուրդն իրենց շատ էր սիրում, նույնիսկ պաշտում էր, իրենց հետ մեծ հույսեր էր կապում, բայց «իշխանությունը բռնազավթածները» դիմեցին ապօրինությունների, բռնությունների և ճնշեցին «համաժողովրդական շարժումը»: Հենց որ ընդդիմադիրներն ընկնում են նման դատողությունների շրջապտույտի մեջ՝ վերջ, նրանք պարտված են: Ոչ թե այն պատճառով, որ այդ դատողությունները սխալ են (հատկապես ապօրինությունների և բռնությունների մասով ճիշտ են), այլ որովհետև դրանք անպտուղ են: Ընդդիմությունների ռազմավարական սխալն այն էր, որ նրանց թվում էր, թե ընտրություններից մի քանի ամիս առաջ կակտիվանան, կուսակցություններ, դաշինքներ կստեղծեն, մի երկու «հուժկու» հայհոյանք կհնչեցնեն իշխողների հասցեին, և վերջ՝ իշխանությունը նրանց գրպանում է: Իսկ եթե չի ստացվում, ապա մնացած 4-5 տարիներին կարելի է խոսել «բռնազավթման» մասին, պահանջել «անհապաղ իշխանափոխություն» և արտահերթ ընտրություններ: Մարտավարական սխալն էլ այն էր, որ այդ ընդդիմադիրները մշտապես փնովում էին մյուս ընդդիմադիրներին և «թռնում էին դեմքին» այն բոլոր մարդկանց, որոնք թեկուզ ինչ-ինչ «երանգներով» իրենց հետ համաձայն չեն: Ֆեյսբուքի դարաշրջանում դրա համար բուծվում են հատուկ «պատժիչ բրիգադներ»: Եվ ահա ասպարեզում հայտնվեց «Ելքը», որն առայժմ, համենայնդեպս, չի գնում այդ տրորված և միևնույն ժամանակ փակուղի տանող ճանապարհով: Քննադատության սրությունը պահպանվել է, բայց չկան «անհապաղ իշխանափոխության» սին խոստումներ: Այդ դաշինքի ներկայացուցիչներն ասում են՝ կաշխատենք 5 տարի և կփորձենք 2022 թվականին խորհրդարանում մեծամասնություն ստանալ: Եթե չկարողանանք, կաշխատենք ևս 5 տարի և հաջորդ փորձը կանենք 2027 թվականին: Քաղաքական և հասարակական գործընթացների ավանդական ընկալումների համար դա արտառոց է հնչում՝ «ինչպե՞ս թե, 2027 թվականին, մինչև այդ երկիրը կկործանվի, բոլորը կփախչեն, Հայաստանում մարդ չի մնա»: Բայց ավելի արագ կփախչեն, եթե սուտ խոստումներ տաս, թե հեսա դրախտ կլինի, միայն թե մենք գանք իշխանության, և դուք փրկված եք: Դա, բացի հիասթափությունից, ոչ մի ուրիշ բանի չի բերում: … Կա, իհարկե, «այլընտրանքային տարբերակ». «Սաղ սուտ է, միայն զենքով, միայն կրակելով, միայն վառելով, միայն ժողովրդի ընդվզմամբ: Բա Ռոբեսպիերը, բա Լենինը, բա Չե Գևարան»: (Իբր այդ մարդիկ ինչ-որ լավ բան են արել): Բան չունեմ ասելու՝ փորձեք: Եթե ստացվի, չմոռանաք գիլյոտինը դնել Հանրապետության հրապարակում: Խորովածի մանղալի տեղը»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր