211652_close_icon
views-count3098 դիտում article-date 14:03 25-05-2017

Թուրքիան հերքել է Ռուսաստանից ցորենի ներմուծման սահմանափակման մասին լուրերը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանից ցորենի ներմուծման սահմանափակում է սահմանել։ Ria Novosti գործակալությունը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը, որում ասվում է, որ Մոսկվան հավատարիմ է Անկարայի հետ ավելի վաղ սահամանափակումները չեղարկող համաձայնագրի կատարմանը։ Լուրն առաջինը մայիսի 24-ին հրապարակել էր ռուսական «Ведомости» թերթը։ «Թուրքիան շարունակում է իրագործել ձեռք բերված համաձայնությունները»,-ասված է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր