211652_close_icon
views-count4288 դիտում article-date 10:13 25-05-2017

Մոսկվան ճնշում է Բաքվին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «The Jamestown Foundation հետազոտական և վերլուծական կենտրոնը հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Ռահիմ Ռահիմովի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է դատարանի որոշմամբ Ռուսաստանում ամենամեծ ադրբեջանական կառույցի Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակմանն ու նշում, որ Մոսկվան այդ քայլով ուղերձներ է փոխանցում Բաքվին: Ռահիմովն առանձնացրել է ուղերձների երկու հիմնական ուղղություն. «2013-2014-ին Ռուսաստանը սպառնում էր, որ կարտաքսի աշխատանքային միգրանտներին, և այդ սպառնալիքն օգտագործում էր որպես ճնշման գործիք Ադրբեջանի դեմ: Այն ժամանակ Ադրրեջանը պատրաստվում էր նախագահական ընտրությունների և բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Բաքուն 2015-ին հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը: Եվ հիմա նորից նույնն է կատարվում, երբ Կրեմլը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ-ն ընդլայնելու ուղղությամբ, իսկ Բաքուն 2018-ի նախագահի ընտրությունների նախաշեմին է և միայն վերջերս սկսել է ԵՄ հետ հարաբերությունների նոր փուլի բանակցությունները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ միության միանալու հարցում, գոնե հիմա: Մոսկվայի ճնշումները նաև Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասով են, քանի որ նոր լայնածավալ ռազմական գործողությունները կարող են Հյուսիսային Կովկասամ էական հետևանքներ ունենալ հենց Ռուսաստանի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր