211652_close_icon
views-count3873 դիտում article-date 09:41 25-05-2017

ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը սնանկ է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 3-ի վճռով: Նշենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հուլիսի 20-ին: Թե ինչու է նախկին պատգամավորը սնանկ ճանաչվել, «Ժողովուրդ»-ը փորձեց դա պարզել սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանից: Հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հայտարարեց. «Բանկն է դատարան դիմել սնանկ ճանաչելու պահանջով: Բայց դեռ ժամանակ կա առողջացման ծրագիր ներկայացնելու: Մի զարմացեք, կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք ունեն նման խնդիրներ»: Ըստ սնանկության գործով կառավարչի՝ նախկին պատգամավորը պարտք է «Ամերիաբանկ»-ին: Սակայն վերջինս հրաժարվեց նշել, թե որքան է կազմում Գուլոյանի պարտքը բանկին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր