211652_close_icon
views-count2043 դիտում article-date 12:06 25-05-2017

Մանչեսթրի ահաբեկչության կասկածյալ մահապարտ-ահաբեկչի եղբայրն իմացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին. ԶԼՄ-ներ

Մանչեսթրի մարզադաշտում օրեր առաջ Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ կատարված ահաբեկչության կասկածյալ Սալման Աբեդիի կրտսեր եղբորը հայտնի է եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին, սակայն նա չի իմացել, թե որտեղ և երբ է կատարվելու ահաբեկչությունը։ Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դաղդուղին։ Վերջինիս խոսքով՝ եղբայրը՝ Հաշիմը, այդ մասին պատմել է հարցաքննության ժամանակ։ Բացի այդ. Նա խոստովանել է, որ գիտի, թե ինչպես է պատրաստվել պայթուցիկ սարքը և ինքն էլ աջակցել է եղբորն այդ հարցում։ Հեռուստալիքի փոխանցմամբ՝ եղբայրները ահաբեկչությունից կես ժամ առաջ Սալմանը փորձել է հեռախոսակապ հաստատել Հաշիմի և իրենց մոր հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

Նմանատիպ նյութեր