211652_close_icon
views-count28306 դիտում article-date 09:30 25-05-2017

Վանաձորի Խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցավ Վերջին զանգի գեղեցիկ արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 24-ին, Վանաձորի Խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցավ հաստատության սաների Վերջին զանգի արարողությունը: Չափազանց տպավորիչ և հույզերով լի միջոցառման ընթացքում շրջանավարտների կողմից հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր` նվիրված ուսուցչին և նրա կատարած բարի գործունեությանը: Վերջում շրջանավարտներն իրենց շնորհակալական խոսքը հղեցին տնօրինությանը, դաստիարակներին և հաստատության ողջ աշխատանքային կոլեկտիվին: Դաստիարակները ևս բարեմաղթանքներ հղեցին շրջանավարտներին: Միջոցառման վերջում հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, չնայած հուզմունքով, բայց մեծ հպարտությամբ, որ կարողացել են խելացի և լավ մարդիկ դաստիարակել, իր բարեմաղթանքը հղեց հաստատության սաներին: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր